Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը եւ Երեւանի քաղաքապետարանն ազդարարել են «Կոկա-Կոլա Երեւան Կիսամարաթոն» նախագծի՝ Հայաստանի ամենակարեւոր սպորտային իրադարձություններից մեկի մեկնարկը: Ավանդույթի համաձայն, հայաստանաբնակ եւ արտասահմանից ժամանած հազարավոր վազորդներ հոկտեմբերին կհավաքվեն Երեւանում՝ իրենց ուժերը փորձելու 5, 10 եւ 21կմ երկարությամբ վազքուղիներում:

«Կոկա-Կոլա բրենդի գործունեության հիմքում միասնականություն եւ երջանկություն տարածելն է: Կիսամարաթոնը հիանալի հնարավորություն է ոչ միայն վազելու մշակույթը խրախուսելու, այլեւ մարդկանց միավորելու, իրար աջակցելու, միասին տոնելու եւ լավ ժամանակ անցկացնելու համար: Այն նաեւ դրդում է մարդկանց բարձրացնել նպատակների նշաձողն ու հասնել դրանց: Այս ամենը համապատասխանում է մեր ընկերության արժեքներին, եւ մենք ուրախ ենք արդեն երկրորդ տարին անընդմեջ աջակցել այս նախագծին»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը։

Կիսամարաթոնը բաց է թե պրոֆեսիոնալ, թե սիրողական վազորդների համար՝ անկախ փորձառության մակարդակից: Այն 4 տարբեր երկարությամբ վազքուղի ունի. 1 կմ՝ նախատեսված 7-12 տարեկան երեխաների համար, ինչպես նաեւ 5, 10 եւ 21 կմ երկարությամբ վազքուղիներ: Բացի հիմնական վազքից, «Երեւան Կիսամարաթոն վազքի ակումբի» շրջանակում վազքի դաընթացներ են կազմակերպվում: Շաբաթական երեք անգամ անցկացվող մարզումները բաց են բոլորի համար եւ հարմար են խմբակային վարժանքի, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ մարզիչների կողմից խորհուրդներ ու ուղղորդումներ ստանալու համար:

«Կոկա-Կոլա Երեւան Կիսամարարաթոնը Հայաստանում առողջ ապրելակերպ եւ սպորտային տուրիզմ խթանելու կարեւոր առաքելություն ունի՝ երկիրն այցելությունների եւ հայրենադարձության համար ավելի գրավիչ դարձնելով: Ամեն տարի Կիսամարաթոնը շարունակում է ամենատարբեր տարիքի մարդկանց ներգրավել՝ խրակուսելով առողջ ապրելակերպը եւ վազելու սովորությունը: Մեր նպատակն է Երեւան Կիսամարաթոնն տարածաշրջանում ամենակարեւոր սպորտային իրադարձությունը դարձնել: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, այդ թվում  «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանն ու Երեւանի քաղաքապետարանին, այս հիանալի նախաձեռնությանն աջակցելու համար» ասել է «Վերադարձ Հայաստան» Հիմնադրամի փոխտնօրեն, «Երեւան Կիսամարաթոն» ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը:

5, 10 եւ 21 կմ երկարությամբ վազքուղիներում հաղթողներին տրվող դրամական պարգեւներից բացի «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հատուկ անակնկալ է պատրաստել 10 եւ 21կմ վազքուղիներում ամենաարագ հայաստանաբնակ տղամարդ եւ կին վազորդների համար: Ընկերությունը նրանցից յուրաքանչյուրին կապահովի մեկ տարվա բարձրակարգ «Bonaqua» ջրի պաշարով՝ 730լ:

«Կոկա-Կոլա Երեւան Կիսամարաթոնն» ունի նաեւ բարեգործական բաղադրիչ. վազքին մասնակցելու են հաշմանդամ վազորդներ, որոնք մրցելու են 5 կմ վազքուղում: Բացի այդ Կիսամարաթոնի մասնակիցները հնարավորություն ունեն աջակցել «Դասավանդիր Հայաստան», «ՀԲԸՄ մանկական կրթական կենտրոններ», «Օրրան», «Բարի տնակ կենտրոն» բարեգործական ծրագրերին՝ գրանցման հայտերը լրացնելիս առցանց նվիրատվություն կատարելով: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել www.yerevan21.am կայքում:

Կիսամարաթոնը հմտորեն կազմակերպված միջոցառում է, որը հավաստագրված է միջազգային մարաթոնների ասոցիացիայի կողմից եւ ունի միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղի:

Բացի «Կոկա-Կոլա Ընկերությունից», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից եւ Երեւանի քաղաքապետարանից, կազմակերպիչների թիմում են Կոնվերս բանկը՝ կիսամարաթոնի պաշտոնական բանկը, Tri-Club Yerevan տրիատլոնի ակումբը, Վազորդների հայաստանյան ակումբը եւ «ԲԱՐՐԻ», «ՇոփԻն» ընկերությունները: