Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի օդանավակայանում ոստիկանությունը պայթուցիկ սարք է հայտնաբերել Գերմանիայի 20-ամյա քաղաքացու ուղեբեռում։ Տղամարդը ձերբակալված է, հայտնում է Local–ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ ուսումնասիրում է առարկան, որը գտել են Լանդվեթերի օդանավակայանում։ Ոստիկանությունը շղթայել էր թռիչքի գոտուն հարող տարածքը։ Ավելի ուշ շրջափակումը հանվել էր։

Göteborgs-posten–ի տեղեկություններով՝ կասկածելի իրն ացետոնի պերօքսիդ պարունակող պայթուցիկ նյութով տարա է եղել։ Հաղորդվում է, որ այդ նյութը շատ դժվար է հայտնաբերել, այն օգտագործվել է մի քանի ահաբեկչությունների ժամանակ, այդ թվում՝ 2015–ի նոյեմբերին Փարիզում եւ 2017–ին Մանչեսթերում կազմակերպված պայթյունների ժամանակ։ Ոստիկանությունը դեռեւս չի հաստատել պայթուցիկ նյութի հայտնաբերման մասին տեղեկությունը։