Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լրագրողներին ասել է, որ չնայած բոլոր լուրերին, չի պատրաստվում հրաժարական տալ եւ վայելում է նախարարների աջակցությունը:

Ուրբաթ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախկին նախագահ Գրանտ Շեփսը հայտարարել էր, որ պատրաստել է երեք տասնյակ խորհրդարանականների ցուցակ, այդ թվում՝ 5 նախկին նախարարների, որոնք երկրի վարչապետին կոչ են անում հրաժարական տալ: Նա նշել էր նաեւ, որ կառավարության որոշ անդամներ իր նախաձեռնությանն աջակցում են:

«Երկիրը հանդարտ առաջնորդության կարիք ունի, եւ ես հենց դա եմ իրականացնում՝ իմ կառավարության աջակցությամբ»,- լրագրողներին ասել է Մեյը՝ ժամանելով Բերքշիր կոմսության Մեյդենհեդ ընտրատարածք: