Փոթորիկը քշել է Դյուսելդորֆի օդանավակայանում վայրէջք կատարող А 380 ուղեւորատար ինքնաթիռը, հաղորդում է HvdH-Plane-Spotter-ը։

Տեսանյութի պարզաբանման մեջ նշվում է, որ  Դուբայից մեկնած ինքնաթիռը պատկանում է Emirates ավիաընկերությանը։ Տեսանյութի կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը վայրէջք կատարում թռիչքուղու վրա, ինչից հետո սկսվում է այս ու այն կողմ թափահարվել։ Օդաչուներին հաջողվել է իրենց ձեռքում պահել օդանավի կառավարումը։

«Քսավիե» փոթորիկը Եվրոպայում մոլեգնել է հոկտեմբերի 5-ին։ Այն հարվածել է Գերմանիային, Նիդերլանդներին, Մեծ Բրիտանիային, Լեհաստանին, Շվեդիային եւ Դանիային։