ԵԽԽՎ-ն պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամունտի հրաժարականը։ Նախագահի պարտականությունները կկատարի ավագ փոխնախագահ բրիտանացի Ռոջեր Գեյլը, ասվում է Վեհաժողովի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Պեդրո Ագրամունտն այսօր հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին, ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, նրա հրաժարականի մասին առաջարկությունը նախատեսված էր քննարկել հոկտեմբերի 9-ին կայանալիք Ստրասբուրգի լիագումար նիստում, սակայն այժմ քննարկումն այժմ չի կայանա։

 «Հրաժարականից հետո, Վեհաժողովի ամենաավագ փոխնախագահ սըր Ռոջեր Գեյլն ինքնաբերաբար  դարձել է նախագահի պարտականությունների կատարողը»,-նշվում է փաստաթղթում։ ԵԽԽՎ կանոնների համաձայն՝ նա կաշխատի մինչեւ Վեհաժողովի հաջորդ նիստի ժամանակ նոր նախագահ ընտրելը։