Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրասիական տնտեսական միության հետագա աշխատանքներին դիվանագիտական կադրերի ներգրավման անհրաժեշտությունը: Այս մասին ուրբաթ հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Գերատեսչության տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում Նազարբաեւը նշել է դիվանագետների եւ ԱԳ նախարարությունների շրջանում ՄՀՊԻ-ի հատուկ կարգավիճակի եւ հեղինակության մասին:

Նազարբաեւն անդրադարձել է միջպետական երկխոսության կարեւորության հարցին, ինչպես նաեւ «ընդգծել է ԵՏՄ հետագա աշխատանքներին դիվանագիտական կադրերի ներգրավման անհրաժեշտությունը»: