ՆԱՍԱ–ի տիեզերագնացներ Ռենդոլֆ Բրեզնիկն ու Մարկ Թոմաս Վանդե Հեյը հինգշաբթի լքել են Միջազգային տիեզերական կայանը արտաքին սարքավորումների վերանորոգման աշխատանքներ կատարելու համար։ Բաց տիեզերք դուրս գալով՝ տիեզերագնացները փոխել են Canadaarm2 համակարգի մեխանիզմները։ Այս ռոբոտատեխնիկական մեխանիզմը տիեզերագնացներին օգնում է աշխատել բաց տիեզերքում։ Canadaarm2–ի նորոգման աշխատանքներից բացի, տիեզերագնացները նաեւ այլ աշխատանքներ են կատարել։ Հանձնարարությունը տիեզերագնացները կատարել են 6.5 ժամում, հայտնում է NTDTV–ն։

Հաջորդ անգամ տեիզերագնացները ՄՏԿ–ը կլքեն հոկտեմբերի 10-ին։