Արդշինբանկը բարելավել է աշխատավարձային նախագծի շրջանակում նվազող  սահմանաչափով վարկային գծերի պայմանները: Համաձայն բարելավված պայմանների այժմ հնարավոր է ստանալ վարկային գիծ մինչեւ աշխատավարձի 14-ապատիկը: Ավելացվել է նաեւ վարկային գծի տրամադրման ժամկետը, ըստ որի այն հնարավոր է մարել մինչեւ 70 ամիս ժամկետում:

«Դասվելով երկրի խոշոր եւ առաջատար բանկերի շարքը՝ Արդշինբանկը պարբերաբար ընդլայնում եւ բարելավում է իր կողմից առաջարկվող ծառայությունների պայմանները՝ փորձելով արդարացնել յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները: Այս վարկային գիծը հնարավորություն է տալիս ստանալ ամսական աշխատավարձի մինչեւ 14- ապատիկ չափով եւ մինչեւ 70 ամիս առավելագույն մարման ժամկետով գումար: Արդշինբանկի այս աշխատավարձային վարկային գիծը հնարավորություն է ընձեռում ստանալ տարեկան 0% անվանական տոկոսադրույքով վարկային սահմանաչափ»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հավելենք, որ աշխատավարձային նախագծի մասնակիցները, ոչ միայն հնարավորություն  ունեն օգտվել վարկային գծերից, այլ նաեւ ստանալ ավանդի արտոնյալ պայմաններ, անվճար ապահովագրություն դժբախտ պատահարներից եւ զեղչեր տարբեր ծառայություններից, ինչպես նաեւ կարող են տեղափոխել այլ բանկում սպասարկվող վարկերը եւ վարկային գծերը:

Աշխատավարձային նախագծերի շրջանակներում վարկային գծերի պայմանների եւ դրանց սակագների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.ardshinbank.am , զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին կամ օգտվելով «Հետզանգի պատվեր» ծառայությունից: