Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր:

Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող ախատանքներն ընթանում են բարեհաջող եւ իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ:

Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները եւ հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Samsung ընկերության կողմից այլ ծրագրերի իրականացման հնարավորությանը: