ԱՄՆ նոր պետքարտուղար կարող է դառնալ ԿՀՎ ներկայիս ղեկավար Մայք Փոմփեոն, հայտնում է Axios–ը։

Պարբերականի տվյալներով՝ այդ գաղափարը շուրջ մտածում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորներն ու օգնականները։
«Թրամփն իրեն լավ է զգում Փոմփեոյի շրջապատում եւ նրա խորհրդին է դիմում ամենատարբեր հարցերով՝ միգրացիայից սկսած մինչեւ Կոնգրեսում ուժերի տեղաբաշխումը»,– նշում են աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ ԿՀՎ ղեկավարն առանց դժվարության նախագահին հայտնում է վատ նորությունները ու դա այնպես է անում, որ Թրամփը չզայրանա։ Բացի այդ, նա կարող է վստահություն ներշնչել օտարերկրյա առաջնորդներին։

Գործող պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հրաժարականի մասին շշուկները շրջում են վաղուց։ Ինսայդերները հայտնում են, թե Թրամփը դժգոհ է ոչ միայն նրա աշխատանքից, այլեւ անձնական որակներից։ NBC News–ը հայտնում է, որ Թիլերսոնը հուլիսի 20-ին նախագահի մերձավորների հետ խորհրդակցությունից հետո Թրամփին տխմար էր անվանել։