Դանիայում իշխող լիբերալ–պահպանողական կոալիցիան մտադիր է արգելել հասարակական վայրերում դեմքը փակող գլխարկների եւ պարագաների կրումը։ Խորհրդարանում մեծամասնությունը կողմ է նման արգելք սահմանող օրենքին։ Այս մասին հայտնել է Լիբերալ դաշինքի առաջնորդ Անդերս Սամուելսենը՝ հավելելով, որ իր կուսակցությունը պաշտպանում է այս նախաձեռնությունը, փոխանցում է dpa–ն։

«Բուրկան կանանց հալածանքի ծայրահեղ դրսեւորում է»,– գրել է նա Facebook–ում։

Ավելի վաղ Լիբերալ կուսակցության ղեկավարությունը որոշում էր կայացրել՝ արգելել դեմքը փակող հագուստը հասարակական վայրերում։ Պահպանողական ժողովրդական կուսակցությունը, որն իշխող կոալիցիայում 3-րդ ուժն է, նույնպես պաշտպանում է այս պահանջը։ Արգելքը կվերաբերի ոչ միայն ավանդական մուսուլմանական հագուստին, այլ նաեւ բժշկական դիմակներին ծաղրածուների հանդերձանքին եւ այլ դիմակներին։