Ավստիայում դեմքն ամբողջությամբն ծածկող մուսուլմանական զգեստ կրելու արգելքը սկանդալ է առաջացրել: Ավստրիացի ուսուցչուհին մետրոյում նկատողություն է արել նիկաբով կնոջը, ինչին կինը կոպիտ պատասխան է տվել, իսկ անցորդները հանդիմանել են ուսուցչուհուն, հաղորդում է Krone-ն:

Դեպքը տեղի է ունեցել անցյալ չորեքշաբթի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում: Հոկտեմբերի 1-ից երկրում արգելվում է նիկաբ կրել, այդ իսկ պատճառով, նկատելով դեմքն ամբողջությամբ ծածկված կնոջը, ուսուչուհին նկատողություն է արել:

Պարբերականը նշում է, որ վիճաբանության ժամանակ երիտասարդները նիկաբով կնոջն են պաշտպանել՝ մեղադրելով ուսուցչուհուն:

Վիճաբանության «գագաթնակետին» մուսուլման կինը գետին է հրել ուսուցչուհուն՝ ասելով, որ ինքը չպետք է հետեւի օրենքին:

Վեճն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ: Նիկաբով կնոջը տարել են ոստիկանական բաժանմունք: