Երեւանի Իսակովի պողոտայում 2016թ. մայիսի 10-ին գիշերը 2 անձի մահվան ելքով  վթարի գործն ուղարկվեց դատարան:

Ըստ մեղադրանքի՝ Միքայել Բարսեղյանը, գտնվելով 0,78 գ/լ ալկոհոլային հարբածության վիճակում, մեքենան վարել է Իսակովի պողոտայով և հասնելով գազալցակայանի մոտ՝ թույլ է տվել Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով բախվել է համընթաց ընթացող մեքենային, ապա ծառին, ինչի հետեւանքով իր մեքենայում գտնվող երկու ուղեւորները տեղում մահացել են:

Միքայել Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Նշենք, որ տուժող կողմն օրերս միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով կալանավորել մեղադրյալին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մայիսի 10-ին կեսգիշերն անց Երեւանի Իսակովի պողոտայում բախվել են «Volkswagen Bora» (վարորդ՝ 33-ամյա Ռ. Խ.) եւ «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: Վթարի հետեւանքով 2 անձ մահացել էր, եւս 3-ը՝ վիրավորվել: