Եվրոպական հանձնաժողովը եւ Գերմանիայի կառավարությունը դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով Իրանի հետ միջուկային համաձայնագրին հետեւել: Բրյուսելի գերատեսչության ներկայացուցիչը հոկտեմբերի 6-ին համաձայնագիրն անվանել է «իրանական միջուկային խնդրի երկարաժամկետ լուծում, որը բոլոր կողմերին անհրաժեշտ երաշխիքներ է ներկայացնում», հաղորդում է DW-ն:

Բեռլինը եւս ընդգծել է Թեհրանի հետ պայմանագրի կարեւորությունը: Նույն օրը ելույթ ունենալով՝ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հաղորդել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մի քանի օր առաջ Թրամփիի հետ հեռախոսազրույցում նշել է այս համաձայնագրի կարեւորությունը:

«Այս ուղղությամբ մենք նաեւ ազդելու ենք ամերիկյան վարչակազմի վրա», - իր հերթին ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Դոնալդ Թրամփը պետք է հոկտեմբերի 15-ին տեղեկացնի ԱՄՆ Կոնգրեսին `արդյոք Իրանը, իր կարծիքով, համաձայնության շրջանակներում կատարում է իր պարտականությունները: Փորձագետները կարծում են՝ Թրամփը կհայտարարի, որ Թեհրանը չի կատարում իր պարտավորությունները : Ըստ փորձագետների՝ նախագահի որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Կոնգրեսի որոշում կայացնի համաձայնագրից դուրս գալու մասին եւ Իրանի դեմ պատժամիջոցները վերսկսի: