Շվեյցարիան անկախության հանրաքվեի հետեւանքով առաջացած ճգնաժամի կարգավորման համար Իսպանիայի եւ Կատալոնիայի հետ կապ է պահպանում, սակայն բանակցությունների առաջխաղացման պայմանները դեռ չեն հասունացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին:

«Օգնությունը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ այն պահանջեն: Շվեյցարիան երկու կողմերի հետ կապ է պահպանում », - ասել է նա: Նրա խոսքով՝ Կատալոնիայի իրավիճակը Իսպանիայի ներքին գործն է, եւ Շվեյցարիան հարգում է Իսպանիայի ինքնիշխանությունը: