Երեւանի էրեբունի համայնքի Նուբարաշեն թաղամասից գողություն կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին բերման են ենթարկվել երկու քաղաքացի՝  36–ամյա Անդրեյ Աբդրեիմովը եւ 33–ամյա Գոռ Սաֆարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքէջից։ 

Նրանք Նուբարաշենի տնակներից մեկից գողություն են կատարել։  Պարզվել է, որ Գոռ Սաֆարյանը ավելի վաղ նույն տնակից դարձյալ գողություն է կատարել։ Նա կալանավորվել է, իսկ Անդրեյ Աբդրեիմովը  ստորագրությամբ ազատ է արձակվել։ Կատարվում է քննություն։