Անկարայում բանակցությունների ընթացքում Թուրքիայի եւ Վենեսուելայի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Նիկոլաս Մադուրոն նշել են, որ կողմակից են բազմաբեեւեռ աշխարհին եւ դեմ են «միակ քաղաքական ուժի» հարկադրանքին:

«Մենք ցանկանում ենք կառուցել նոր, լավագույն աշխարհ: Սա ոչ թե ցանկություն է, այլ անհրաժեշտություն: Եվ արդեն տեսնում ենք, որ աշխարհը սկսել է փոխվել: Ոչ ոք չի կարող լինել միակ քաղաքական ուժը, տնտեսական մոդելը, չի կարելի ոչնչացնել բազմազանությունը, ժողովուրդների մշակութային կապերը: Մենք ձգտում ենք բազմաբեւեռ աշխարհին, սա մեզ համար, ԱՄՆ, Թուրքիայի եւ աշխարհի ցանկացած տարածաշրջանի երկրների համար ճիշտ է: Ես զգացի Էրդողանի աջակցությունն այս հարցում եւ ես երախտապարտ եմ նրան», - Անկարա կատարած պաշտոնական այցի ժամանակ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Մադուրոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ Վենեսուելայի նախագահի այցը Թուրքիա առաջինն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:

«Կարծում եմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում նոր դարաշրջան ենք բացել: Այսօր մենք քննարկեցինք տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման եւ ընդլայնման վերաբերյալ շատ հարցեր, ստորագրեցինք հինգ պայմանագիր ` անվտանգության, տրանսպորտի, զբոսաշրջության վերաբերյալ », - ասել է Մադուրոն։