Հոկտեմբերի 6-ին, ժամը 14:57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքում՝ Ա. Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Suzuki» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Suzuki Grand Vitara» մակնիշի 11 AS 110 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ը եւ ուղեւոր՝ 2009 թ ծնված Պ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ եւ Սրբ. Աստվածամայր ԲԿ, որտեղ Ա. Ս.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Պ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ սահմանազատել տարածքը: