Նախորդ գիշեր Լեհաստանում ուժեղ փոթորիկը 2 մարդու մահվան պատճառ է դարձել: Այսպիսով տարածաշրջանում փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի, հաղորդում է AP-ն:

Լեհաստանի իշխանությունների տվյալներով՝  շուրջ 10 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Մահացել է 2, տուժել է 39 մարդ: