Կատալոնիայի խորհրդարանի նախագահը հոկտեմբերի 10-ին Խորհրդարանի նիստի հրավիրման մասին է հայտարարել, որի ընթացքում Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերին կպատասխանի, հաղորդում է AP-ն:

Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեից հետո Իսպանիայից անջատվելու մասին հայտարարել: Այնուամենայնիվ, հայտնի չէ, այդ հարցը երեքշաբթի նսիտի ժամանակ կքննարկվի, թե ոչ:

Մադրիդը հայտարաել է, որ Իսպանիայից Կատալոնիայի անջատման վերաբերյալ որեւէ բանակցություն չի վարելու: