ԱՄՆ Վիրջինիա նահանգի նահանգապետ Թերի Մաքոլիֆը հայտարարել է , որ Facebook-ը մտադիր է 1 մլրդ դոլարից ավելի ներդում անել նահանգում:

Facebook-ը Էնրիկո շրջանում 750 մլն կներդի 970 հազար քառակուսի ֆուտ մակերեսով (ավելի քան 90 հազար քառակուսի մետր) դատակենտրոնի շինարարության համար:

Բացի այդ ընկերությունը հարյուրավոր դոլարներ կծախսի դատակենտոնի արեւային կայաանների ստեղծման համար:

Facebook-ի տվյալների ռազմավարության ոլորտի գծով տնօրեն Ռեյչել Փեթերսոնը նշել է, որ ընկերությունը ձգտում է իր բիզնեսն ապահովել 100 տոկոսանոց «մաքուր եւ վերականգնվող էներգիայով»:

GTM Research եւ Solar Energy Industries Association-ի տվյալներով՝ 2017- երկրոդ քառորդում ԱՄՆ-ում 2.4 գիգավատ հզորությամբ արեւային կայաններ են ստեղծվել: