Կենտրոնական Ամերիկայում 20 մարդու կյանք խլած «Նեյթ» մրրիկը կարող է  փոթորկի ուժգնության հասնել եւ շաբաթ առավոտյան ԱՄՆ ափերին մոտենալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնին:

«Նեյթը» ուժեղանում է Կարիբյան շովի հյուսիսարեւմտյան մասում...Փոթորկի եւ մրրիկի մասին նախազգուշացումն արդեն հայտարարվել է»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Մասնագետների հաշվարկով՝  «Նեյթն» ԱՄՆ ափերին կմոտենա Լուիզինա եւ Ֆլորիդա շրջաններում տեղական ժամանակով 19:00-ին: