Mars Odyssey առաքելությունը Մարսի երկու արբանյակներից մեկի՝ Ֆոբոսի առաջին ինֆրակարմիր լուսանկարներն է ստացել, որոնք կօգնեն գիտնականերին հասկանալ, երբ այն վերջնականապես մասերի կբաժանվի եւ փոշու հսկակայան օղակի կվերածվի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NASA-ին:

«Լուսանկարում երեւում է Ֆոբոսի միայն մի կեսը, քանի որ մյոսւ մասը դեռ գիշերային մթով է ծածկված: Մեր սուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ֆոբոսի մակերեւույթը ճառագայթների ազդեցության ներքո շատ արագ է տաքանում, ինչը վկայում է այն մասին, որ այն ծածկված է ավազի եւ փոշու հաստ շերտով», — ասել է Mars-Odyssey առաքելության մասնակիցներից մեկը՝ Վիկտորիա Հեմիլթոնը:

Նա նշել է, որ սա ընդամենն նմանատիպ լուսանկարներից առաջինն է, որոնք գիտնականները մտադիր են տարբեր ռակուրսներից ստանալ: