Թուրքիայում տղամարդը, որին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փրկել էր ինքնասպանությունից, կասկածվում է նախկին կնոջ սիրեկանին սպանելու մեջ, հաղորդում է Hurriet-ը։

Սպանությունը տեղի է ունեցել Ստամբուլում, հոկտեմբերի 2-ին։ Չելալ Դողանչիքի դին գտել են հրշեջները, որոնք հրդհեի ահազնագով ժամանել էին նրա տուն։ Դիակի վրա դնակաի հարվածների հետքեր են հայտնաբերել։ Ոստիկանությունը կասկածում է Վեզիր Չարթաշին, որը 2015թ. դեկտեմբերին փորձել է ցած նետվել կամրջից։ Այդ պահին անցնում էր Էրդողանի շարասյունը, եւ նախագահը կանխել էր ինքնասպանությունն ու օգնել չարթաշին աշխատանքի տեղավորելու հարցում։

Չարթաշը խոստովանել է Չելալի սպանությունը, նշել, որ նա կապի մեջ էր իր նախկին կնոջ հետ, որը իրեն եւ երկու երեխաներին լքել էր անցած տարվա գարնանը։