Մեքսիկայում գնդակահարել են Միչոական նահանգի Պարաչո քաղաքի քաղաքապետին՝ Ստալին Սանչես Գոնսալես անունով, հաղորդում է  Lenta-ն՝ վկայակոչելով La Razon-ը։

Նահանգապետ Սիլվանո Աուրեոլեսը ցավակցել է զոհվածի ընտանիքին։ Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները։