ՕՊԵԿ երկրների եւ նրան միացած պետությունների նավթահանման կրճատման գործարքը  Ռուսաստանին եւ Սաուդյան Արաբիային 40 մլրդ դոլար է բերել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը:

Նա ասել է, որ նոյեմբերի 3-ին Ռուսաստանից Արաբական Թագավորություն կայցելի բիզնես առաքելություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրանի տվյալներով՝ ՕՊԵԿ երկրները սեպտեմբերին գործարքն  ավելի քան 100 տոկոսով են իրկանացրել, իսկ կազմակերպությանը չմիացած երկրները՝ գրեթե 100 տոկոսով: