Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի բնակիչ, 36-ամյա Ս. Ո.-ն դիմել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն եւ հայտնել, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 21:30-ի սահմաններում ոմն Արթուրն իր BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում Տավուշի մարզի Նոյեմբերյանի ոլորաններում բռնություն է գործադրել իր նկատմամբ եւ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խորհրդավոր Արթուրի անձը պարզելու եւ նրան ու BMW ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: