Ֆրանսիայում աճուրդի են հանել Շատո-դե-Բլանկաֆորտ դղյակը։ Այն գտնվում է Լուարա գետի հովտում, Փարիզից մեկուկես ժամ հեռավորության վրա։ Շքեղ դղյակը կառուցվել է 1453 թվականին եւ շրջապատված է կանաչ բլուրներով, խաղողի այգիներով եւ մասնավոր անտառով։ Մակերեսը 17 հեկտար է, հաղորդում է Newsru-ն։

Ներկայումս տերերը կոմս եւ կոմսուհի են։ Նրանց բարոնուհի տատը դղյակը գնել է 1960 թվականին։ Այժմ ընտանիքը չի հասցնում հետեւել դղյակին եւ վաճառքի է հանել։ 2016-ին կայացած աճուրդում առաջարկել են 5 մլն եվրո։

Դղյակը վաճառքի է դրվել Concierge Auctions աճուրդի տանը։ Մեկնարկային գինը դեռ չի հաղորդվում։