Անցած տարի հակամարտություններից զոհվել կամ վիրավորվել է 8 հազար երեխա։ Այդ մասին ասվում է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի նոր զեկույցում։ Նա ուշադրություն է հրավիրել երեխաների նկատմամբ լրջագույն հանցագործությունների վրա եւ կոչ արել ակտիվացնել պայքարը անպատժելիության դեմ։

«Գլխավոր քարտուղարը ցնցված է, որ 2016 թվականին հակամարտությունների հետեւանքով սպանվել կամ հաշմանդամ է դարձել 8 հազար երեխա»,- ասվում է զեկույցում։

Գուտերիշը դատապարտել է երեխաների, դպրոցների եւ հիվանդանոցների վրա հարձակումները, նաեւ երեխաների նկատմամբ սեռական բռնությունները։