Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասքը, ով հայտնի է վերականգնվող էներգիայի ոլորտում իր նախագծերով, խոստացել է արեւային մարտկոցներով Պուերտո Ռիկոյի խափանված էլեկտրաէներգետիկան վերականգնել, հաղորդում է BBC-ն:

«Մարիա» փոթորկի ավերվածություններից մի քանի շաբաթ անց, պետության բնակչության մեծ մասը դեռ առանց էլեկտրականության է մնացել:

Իր նախագծի մասին Մասքը գրել է Թվիթերում: Ռիկարդո Ռոսելո կղզու նահանգապետը ի պատասխան գրել է. «Եկեք քննարկենք»:

Ընկերությունը հավաստիացնում է, որ կղզիների էլեկտրականությունը կարող է ապահովել, որպես օրինակ նշելով Տաու կղզին: