Լաս Վեգասի հրաձիգը, ով կրակ էր բացել քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ, հոգեպես առողջ չէր: Այս մասին ԱՄՆ ՀԴԲ աշխատակիցներին է հայտնել նրա ֆիլիպինցի ընկերուհի Մերիլու Դենլին:

«Նա պատմում է, երբեմն նա ուղղակի պառկում էր անկողնում եւ գոռում էր «Աստված իմ» »-64-ամյա Սթիվեն Փեդոկի գործին ծանոթ նախկին ՀԴԲ գործակալի խոսքերն է մեջբերում NBC-ը:

Հատուկ ծառայության մեկ այլ աշխաըակից եւս հասատաել է, որ Փեդոկը խելագարության նշաններ էր դրսեւորում:

Ավելի վաղ 62-ամյա Դենլին հայտարարել է, որ տեղյակ չի եղել Փեդոկի ծրագրերին եւ նրան ճանաչել է որպես հանգիստ եւ հոգատար մարդու:

Փեդոկի հրաձգության հետեւաքով 59 մարդ է զոհվել, ավելի քան 527-ը վիարվորվել: Հանցագործության դրդապատճառները մինչ օրս չեն բացահայտվել: