Արեւադարձային «Նեյթ» մրրիկն ուժգնացել է՝ վերափոխվելով փոթորկի, հայտնում է ԱՄՆ մրրիկներին հետեւելու ազգային կենտրոնը (NHC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օդերեւութաբանների տվյալներով՝ փոթորիկը գտնվում է Միսիսիպիի գետաբերանից 795 կմ հեռավորությամբ եւ ժամում 35 կմ արագությամբ շարժվում է հյուսիս-արեւմուտք: Քամու առավելագույն արագությունը հասնում է մոտ ժամում 121 կմ-ի:

Ավելի վաղ օդերեւութաբանները հայտնել էին, որ «Նեյթը» Լուիզիանայի եւ Ֆլորիդայի շրջանում ԱՄՆ ափերին կհասնի տեղական ժամանակով մոտ 19.00-ին: Այս նահանգներում արդեն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել: Նման դրություն է հայտարարվել նաեւ Միսիսիպի նահանգի մի շարք շրջաններում:

Կենտրոնական Ամերիկայում փոթորկին զոհ է գնացել արդեն ավելի քան 20 մարդ: