Նոր Զելանդիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 37-ամյա Ջասինդա Արդերնը երկրի վարապետ դառնալու ռեալ հնարավորություն ունի, վկայում են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Այս մասին հայտնում է տեղական New Zealand Herald պարբերականը:

Չնայած ընդհանուր հաղթանակին, վարչապետ Բիլ Ինգլիշի գլխավորած իշխող Ազգային կուսակցությունը սեպտեմբերի 23-ին հրապարակված քվեների նախնական հաշվարկով 2 մանդատ կորցրել է եւ խորհրդարանում 56 տեղ է ստացել: