Ուրբաթ Մեքսիկայում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 7 զինծառայող է զոհվել, հայտնել է լատինաամերիկյան երկրի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վթարի է ենթարկվել Bell 412 ուղղաթիռը, որը մարզումային թռիչքի ժամանակ գետնին է բախվել Դուրանգո նահանգում: Ուղղաթիռում եղել են 2 օդաչու եւ 6 զինծառայող:

Զինվորականներից մեկին դուրս են բերել բեկորների տակից, նա ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, մյուս զոհվածների մարմինները դեռեւս վառվող բեկորների տակ են: Վթարի պատճառն առայժմ չի պարզվել: