ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում Ֆորտ Ջեքսոն մարզական ռազմաբազայում ավտոմեքենան մխրճվել է զինվորականների մեջ, 2 մարդ զոհվել է, 6-ը վնասվածքներ ստացել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է բազայի հրամանատարությունը:

Ռազմական փոխադրամիջոցի կողմից, որի մոդելը չի հրապարակվում, զինվորականների շարասյանը վրաերթի ենթարկելու հետեւանքով 2 մարդ է զոհվել, 6 վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Պատահարի մանրամասների մասին չի հաղորդվում:

Կենտրոնի հրամանատար, գեներալ-մայոր Փիթ Ջոնսոնը Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում հայտնել է, որ սկսվել է տեղի ունեցածի հետաքննություն: Նա ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ: