ԱՄՆ-ում Նյու Յորքի իրավապահները 17-ամյա դեռահասի են ձերբակալել, որը Ֆիորելլո Լագուարդիի անվան կերպարվեստի եւ բեմական արվեստի հայտնի դպրոցում հրաձգությամբ էր սպառնացել, հայտնում է NBC-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կասկածյալի անունն է Բեննեթ Լին: Նա ինքը եւս այս դպրոցում էր սովորում: Իր սպառնալիքները նա հրապարակել է Instagram-ում: Իրավապահները նրան ձերբակալել են դպրոց մտնելիս: Նրա տան խուզարկությամբ զենք չի հայտնաբերվել: