Չինաստանի բնակչուհին սմարթֆոնով անդադար խաղից հետո կորցրել է մեկ աչքի տեսողությունը, հաղորդում է South China Morning Post-ը:

21-ամյա աղջիկը մի ամբողջ օր առանց դադարի սմարթֆոնով խաղացել է եւ արդյուքնում տեսողությունը կորցրել է: Նրա մոտ աջ աչքի ցանցաթաղանթի զարկերակի փոխնստվածք են ախտորոշել:

Աղջիկը պատմել է, որ շատ կլանված է եղել խաղով:

«Այն օրերին, երբ աշխատանքի չեմ, ես սովորաբար արթնանում եմ ժամը 6-ին, նախաճաշում եմ եւ մինչեւ ցերեկվա 4-ը խաղում եմ: Այնուհետ ինչ-որ բան եմ ուտում, քնում եմ եւ մինչեւ գիշերվա 1-ը խաղում եմ: Երբեմն այնքան եմ տարվում խաղով, որ մոռանում եմ ուտել», — ասել է աղջիկը:

Բժիշկը նշել, որ աչքի նման հիվանդությունը հիմնականում ծերերի մոտ է հանդիպում եւ շատ հազվադեպ է լինում երիտասարդների մոտ: