Ֆրանսիայի դատարանը 51-ամյա Քրիստին Ռիվյերային «Իսլամական պետության» գործունեությանը մասնակից լինելու համար 10 տարվա ազատազրկման է ատապարտել, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Ռիվյերը, որը հայտնի է «Ջիհադի տատիկ» մականունով, որդու հետեւից մեկնել է Սիրիա: Նրա խոսքով՝ նա հասկացել է, որ իրեն կարող է սպանեն, եւ նրա հետ հնարավորինս շատ ժամանակ է ցանկացել անցկացնել:

Հետաքննության համաձայն՝ կինն ակտիվորեն մասնակցել է զինյալների գործունեությանը:

Ռիվյերայի որդին նույնպես կալանավորված է: