Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի առաջին պետական այցը Մոսկվա ցույց է տալիս այն դերը, որը Ռուսաստանի Դաշնությունն ունի Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Ըստ բրիտանական թերթի՝ այս այցը «ցույց է տալիս Ռուսաստանի ազդեցության աճը Մերձավոր Արեւելքում, մինչդեռ ԱՄՆ-ն հեռանում է այս տարածաշրջանից»: The Times-ն այս առումով ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագավորը «պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտպանության եւ ներդրումների ոլորտներում», այսինքն՝ այն երկու ոլորտներում », որտեղ Ամերիկան էր սովորաբար Էր Ռիյադի նախընտրելի գործընկերը»:

Թերթը հիշեցնում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ողջունեցին Թրամփի ժամանումը Սպիտակ տուն, քանի որ Օբաման «վշտացրեց Վաշինգտնոի պատմական դաշնակիցներին» նրանով, որ նահանջեց Մերձավոր Արեւելքում ԱՄՆ պատմական լիդերի դերակատարումից եւ սկեց զբաղվել լիբերալ իդեալիզմի առաջխաղացմամբ»:

Չնայած դրան՝ Թրամփի նախընտրական արշավի հակաությունները, մի կողմից Ամերիկան նորից հզորացնելու մտադրության մասին, իսկ մյուս կողմից Միացյալ Նահանգների շահերը առաջնային դարձնելու ծրագրեը, անուղղակիորեն հանգեցրին նրան, որ Վաշինգտոնը «չի մասնակցում Մերձավոր Արեւելքի պատերազմների եւ գզվռտոցներին»:

Կրեմլում հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդիի բանակցությունները նոր լիցք հաղորդեցին երկրների հարաբերությունների զարգացմանը :