Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արք․ Գարեգին Բեքչյանը 85-րդ պատրիարքի ընտրությունների աշխատանքների շրջանակներում պատրիարքի հավանական թեկնածու հանդիսացող հոգեւորականներին նամակներ է ուղարկել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, արք․ Բեքչյանը պատրիարքի հավանական թեկնածու հանդիսացող 11 հոգեւորականների ուղարկած նամակում հետաքրքրվել է պատրիարքի ընտրությունների հետ կապված նրանց մտադրություններով։

Նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին կարող են մասնակցել այն հայ հոգեւորականները, որոնց ընտանիքից որեւէ մեկը կամ իրենք անձամբ ծնվել են Թուրքիայում։