Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին գլխավոր ծմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատարանը որոշ կասկածյալների ազատ է արձակել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դատարանը դահլիճից ազատ է արձակել Սամսունի ոստիկանության պետերից Մեթին Բալթային, Ահմեդ Չեթիներին, Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության աշխատակիցներից Էրգյուն Յորուլմազին, Հուսեյն Յըլմազին եւ Գազի Գյունային։

Դատավարությունը շարունակվելու է դեկտեմբերի 4-ից 8-ը։