Եգիպտոսի Սիրտ քաղաքում հայտանաբերվել են ԻՊ զինյալների կողմից 2015 թվականին մահապատժի ենթարկված ավելի քան 20 ղպտիների դիակներ, հաղորդում է եգիպտական «Դուստուր» թերթը:

Հաղորդվում է, որ սեպտեմբերին Լիբիայի անվտանգությա ուժերը ենթադրաբար ձերբակալել էին մահապատժի հեղինակներին, ովքեր հայտնել էին իրենց զոհերի թաղելու վայրի մասին:

Քննիչները ստուգել էին տեղեկատվությունը եւ 21 մարդու դիակ էին հայտնաբերել:

ԻՊ խմբավորումը 2013-ին 7 եգիպտացի քրիստոնյա էր առեւանգել, ովքեր աշխատում էին Սիրտում:

Այնուհետ 2015-ի հունվարին զինյալները հայտնեցի եւս 14 ղպտիների առեւանգման մասին:

2015-ի փետրվարին ահաբեկիչները համացանցում տարածեցին իրենց գերիների սպանության դաժան տեսանյութը: