Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Պեխոնը մեկնաբանել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի հաջողության մասին հայտարարությունը:

«Ռուսաստանի եւ Իրանի ավտորիտար ռեժիմների ջանքերը դժվար թե ԻԳԻԼ խմբավորման վերջնական պարտությանը հանգեցնեն, եթե անգամ նրանք ժամանակավորապես կարողանա ինչ որ տարածք գրավել», - ասել է Պեխոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պենտագոնի ներկայացուցիչը հավելել է, որ Բաշար Ասադի կառավարությունը Ռուսաստանի օգնությամբ չի կարողացել  «երկարաժամկետ հաջողություն ունենալ ԻԳԻԼ-ի վերահսկողությունից տարածքների գրավման եւ  այնտեղ անհրաժեշտ պայմանների ստեղծման առումով ՝ ահաբեկչների վերադարձը կանխելու համար:

Մինչդեռ ամերիկյան զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում, քանի որ «ահաբեկչության դեմ պայքար են մղում եւ շարունակելու են աջակցել գործընկերներին, քանի դեռ ԻԳԻԼ-ը  վտանգ է ներկայացնում»: