Ամերիկյան United Launch Alliance (ULA) ընկերությունը տեխնիկական պատճառներով հետաձգել է ԱՄՆ ազգային անվտանգության ապահովման համար գաղտնի արբանյակով Atlas V հրթիռակրի արձակումը:

NROL-52 առքելությամբ հրթիռը նախատեսվում էր արձակել հեկտեմբրի 7-ին Ֆլորիդայի տիեզերակայանից:

Մինչ այդ հրթիռի արձակումը եղանակային պայմանների պատճառով երկու անգամ հետաձգվել էր:

«Atlas V с NROL-52-ի արձակումը այսօր հետաձգվել է հեռահաղորդման հաղորդչի խնդիրների պատճառով»,—Twitter-ում գրել է ընկերությունը: