ՀԱՊԿ ուժերը պատրաստ են Հայաստանին օգնել, եթե նման անհրաժեշտություն ծագի: Այս մասին նշեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստանում անցկացվող «Որոնում 2017» վարժանքների շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով հարցին՝ արդյոք «կարմիր գիծ» կա՞, որից հետո ՀԱՊԿ-ն Հայաստանին օգնություն ցույց կտա, գեներալը նշեց, որ ինքը տեղյակ է Հայաստանի խնդրին եւ ցավին՝ հակամարտությանը, որը ոչ մի կերպ չի հաջողվում խաղաղ ճանապարհով վերջնականապես կարգավորել: Նրա խոսքով՝ կանոնադրության եւ իրավական փաստաթղթերի համաձայն՝ ՀԱՊԿ ուժերը նախատեսված են կազմակերպության անդամի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության համար: «Դա իրականացվում է երկրի դիմելու դեպքում եւ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ: Եթե, Աստված մի արասցե, երկրներից մեկը օգնության կարիք ունենա, ՀԱՊԿ ուժերը, իսկ դրանք ավելի շատ են, քան ներգրավված են վարժանքներին, պատրաստ կլինեն գալ եւ օգնություն ցույց տալ, որ լուծեն Խորհրդի առաջադրած խնդիրը: Այս հարցում կասկածներ չպետք է լինեն»,- շեշտեց Անատոլի Սիդորովը:

Գեներալը հիշեցրեց, որ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերում լավ պատրաստված զինծառայողների են ընդգրկված: Հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումները, լեռնահրաձգային, դեսանտագրոհային, որոնք կարող են արձագանքել կարճ ժամանակամիջոցում: «Ձեր ցավին ծանոթ լիելով կասեմ՝ հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, բաց ՀԱՊԿ ուժերը պատրաստ են օգնություն ցույց տալ»,- եզրափակեց Անատոլի Սիդորովը: