Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, գողություն է տեղի ունեցել Երեւանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, անհայտ անձը կամ անձինք ժամը 13։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Արշակունյաց պողոտայի 52/2 շենքի բնակարաններից մեկի դուռը եւ այնտեղից գողացել խոշոր չափի գումար, ոսկյա եւ արծաթյա զարդեր։

Նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանին։

Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու համար։