Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկից գողացել են դրամարկղը, որի մեջ եղել է գումար եւ ծխախոտ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Մարաշի բաժանմունքի եւ Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով հոկտեմբերի 6-ին՝ ժամը 08.50-ին, բերման են ենթարկել 2000 թ. ծնված Արտյոմ Բ.-ին:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հատնաբերելու ուղղությամբ: