Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22.20-ին. Վարդենիս քաղաքի Երեւանյան փողոցում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Համլետ Մ.-ն։

Նա հոկտեմբերի 6-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողության փորձ) պատժի կրումից խուսափելու համար: