Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի 1-ին սպայական դասակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18.30-ին, Թալին քաղաքի Քոթանյան փողոցում հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված Սարգիս Գ.-ն, որը ՌԴ իրավապահների կողմից 2017թ. մայիսի 22-ից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի /կողոպուտ/ մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Սարգիս Գ.-ն ձերբակալված է: