Մենք ուզում ենք Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը։ Այս մասին Հայաստանում Եվրոպական սպորտային փառատոնի (EUSportsFest) բացման ժամանակ ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը։

«Հայաստանում առաջին անգամ նման միջոցառում է կազմակերպվել։ Սա խթան է Հայստանում զարգացնել գոլֆ մարզաձեւը։ Մենք խթանման համար ունենք ծրագիր, որը կնպաստի Հայաստանում սպորտային տուրիզմի զարգացմանը»,- ասել է փոխնախարարը։

Հիշեցնենք, որ  «Արարատ» գոլֆ ակումբում տալով փառատոնի մեկնարկը՝ Հայասատանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ իրենց նպատակն է Հայաստանում նպաստել ակտիվ կենսակերպին, առաջին հերթին՝ ընտանեկան մարզաձեւերին։